Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Մի խումբ սովորողներ հաղթահարում էին Թեժառույքի բարձունքը։ Րաֆֆին բարձունքը հաղթահարեց Մհերից առաջ, Մհերը՝ Մարիամից հետո և Լեոյից առաջ։ Սովորողներից ո՞վ վերջինը հասավ գագաթին։

Подпись отсутствует
Լեո

2. 30 արշավականներ մեկ շարքով բարձանում են Արմաղան լեռը։ Տիգրանը շարքում, վերջից հաշված՝ ութերորդն է, իսկ Հայկը՝ սկզբից հաշված՝ տասներորդն է։ Քանի՞ արշավական կա Տիգրանի և Հայկի միջև։

12

3. Արագածի Արևմտյան գագաթը բարձր է Հարավային գագաթից և ցածր է Հյուսիսային գագաթից։ Արևելյան գագաթը բարձր է Հարավային գագաթից և ցածր է Արևմտյան գագաթից։ Անվանեք Արագածի՝ բարձրությամբ երկրորդ գագաթը:

Подпись отсутствует
Արևմտյան

5. Ճամփորդության ժամանակ Արամը, Եվան, Ալեքսը, Արսենը և Լուիզան որոշեցին լուսանկարվել։ Եվան և Լուիզան ցանկանում էին կանգնել կողք կողքի, Արամը ցանկանում էր կանգնել Լուիզայի կողքին։ Քանի՞ եղանակով կարող են կանգնել ճամփորդ ընկերները լուսանկարվելու համար։

Подпись отсутствует
2

6. Քայլարշավի ժամանակ յուրաքանչյուրը ջուր էր խմում իր շշից։ Մանեն 1 ժամում խմում էր չորս անգամ, Վահեն՝ Մանեից երկու անգամ քիչ, Ալինան՝ Վահեից հինգ անգամ ավելի։ Քանի՞անգամ էր ջուր խմում Ալինան, եթե քայլարշավը տևեց 1 ժամ 30 րոպե։

Подпись отсутствует
15

7. Բարձունքի հաղթահարման ժամանակ Նատալին մի քանի խնձոր բաժանեց իր և իր 3 ընկերների միջև։ Յուրաքանչյուրը ստացավ կես խնձոր։ Քանի՞ խնձոր բաժանեց Նատալին։

Подпись отсутствует
2

8. Ագարակում կա 15 կենդանի՝ ձիեր, կովեր և ոչխարներ։ Հայտնի է, որ դրանցից 9-ը կով չէ, իսկ 4-ը ձի չէ։ Քանի՞ ոչխար կա ագարակում։

Подпись отсутствует
7 Ոչխար

9. Արշավախմբում կա 8 դասավանդող։ Այդ թիվը սովորողների քանակի կեսի կեսն է։ Քանի՞ արշավական կա խմբում։

Подпись отсутствует
32

10. Մայիսի 28-ին բարձունքի հաղթահարման նախագծին մասնակցելու համար սկզբում գրանցվեց 13 սովորող, հետո՝ ևս 19-ը: Արշավը կազմակերպվում է վեց թիմով, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինեն միևնույն թվով մասնակիցներ: Ամենաքիչը քանի՞ սովորող էլ պետք է գրանցվի՝ վեց թիմ ձևավորելու համար:

Подпись отсутствует

4