Արցախյան ավանդապատում

          Հայոց աշխարհի անքակտելի հատվածի՝ Արցախի անվան վերաբերյալ կա մի հետաքրքիր ավանդություն…

          Հայկ Նահապետին իմաց են տալիս, թե այս կողմերում հողը չի դիմանում զանքերին: Ամենափոքրիկ անձչրից հողի վերին շերտը պոկվում է և հասուն արտերը ցեխակոլոլ դարձնում:

         Հայկ Նահապետն իր որդուն՝ Արամանյակին, ուղարկում է այդ երկրամաս և ասում.

        -Գնա և ծառ ու թուփ տնկել տուր: Միայն այդ դեպքում հողը դիմացկուն կդառնա և չի սահի:

        Արամանյակը Հայոց աշխարհի այս ու այն կողմից ոստեր է հանում և տանում ու տնկում սահող հողերում:

         Այդ ժամանակներում ծառին նախ և առաջ ցախ էին ասում, ավելի շատ ցախ, քան՝ ծառ: Եվ մարդիկ իրար ասում էին.

            -Արամանյակի ցախ, Արամանյակի ցախ:

            Այդպես էլ երկրամասը կոչվեց Արամանյակի ցախ, որը սեղմվեց և դարձավ Արցախ: